Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Այլ ախտանիշներ

Հայաստանում ավելացել են ֆոբիաները

Վերջին շրջանում Հյաստանում ավելացել է ֆոբիաներով տառապողների և հոգեբաններին դիմողների թիվը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանը՝ նշելով, որ մարդկանց մոտ առաջացող ֆոբիաներն անտանելի են դառնում, եթե դրանց զարգացման համար պարարտ հող է լինում։

 

Ֆոբիաները մարդկանց միջից պետք է հանվեն հոգեբանների օգնությամբ, քանի որ դրանք սևեռուն նևրոզներ են կոչվում։

Ըստ մասնագետի՝ վախն ու ֆոբիան միմյանցից տարբերվում են։ Ֆոբիաների ժամանակ չպատճառաբանված վախեր են առաջանում, որոնք մարդուն խանգարում են ապրել։ Նման մարդիկ հաճախ մտածում են, որ իրենց մեկը հետապնդում է կամ, օրինակ, ինքնաթիռը անպայման կընկնի։

Սոցիալական աշխատանքի մասնագետ Աննա Ոսկանյանի խոսքով՝ Հայաստանի բնակչության մոտ ակնհայտորեն դրսևորվում է 2 հիմնական ֆոբիա, որոնք անհանգստացնող են։ Առաջինը վաղվա օրվա վախն է, որը խիստ արտահայտված է։ Երկրորդն ակտիվության վախն է։ Ըստ մասնագետի՝ մեր երկրում մարդիկ խուսափում են ընդհանրապես որևէ կերպ իրենց դրսևորել։

Տարածված են նաև քննական շրջանի և հետապնդման ֆոբիաները։

«Երբ պայքարի մասին է խոսք գնում կամ իրավունքների պաշտպանության, ամեն անգամ առաջանում է վախ՝ հանկարծ մի բան չլինի։ Այդ վախն ունի հիմքեր, դա կապված է այն բոլոր անարդարությունների հետ, որոնք մեր երկրում առկա են։ Մենք տեսում ենք տարբեր իրավիճակներ՝ սկսած տարեց մարդուց, որը կանգած է թոշակներ տվող կազմակերպությունների շեմին և վախեցած նայում է թղթաբանությամբ զբաղվողներին, վերջացրած նրանով, որ ծնողը տուն է ընդունում երեխային, որի ականջը դպրոցում ուսուցիչը ոլորելիս ճղել է։ Ծնողը ջղայնանում է երեխայի վրա, ծեծում է երեխային, որովհետև վախենում է, թե ուսուցիչը կշարունակի երեխային վնաս տալ։ Մենք այսօր վախենում ենք ամենակարևորից՝ վախենում ենք ունենալ արժանապատվություն և վախենում ենք հաստատել մեր իրավունքը»,- նշեց նա։

Մասնագետի կարծիքով՝ հայ հասարակությունում անվստահության մթնոլորտ է ձևավորվել՝ սկսած ղեկավար մարմնից մինչև տան հավաքարարի նկատմամբ։ Հայերն ունեն վախ ակտիվության և ինքնուրույնության հանդեպ։ Մարդիկ, ովքեր երկար են Հայաստանում ապրում, կարծիք չեն հայտնում։

Աննա Ոսկանյանի խոսքով՝ երբ մարդը երկար տարիներ փորձում է ինչ-որ հարց լուծել և չի կարողանում, համոզվում է, որ հնարավոր չէ ընդհանրապես հարց լուծել։ Դա կոչվում է ձեռքբերովի անօգնականություն, որը, եթե դառնում է հասարակական միտում, հասարակության համար կործանարար է լինում։

Ըստ մասնագետի՝ հայերն իրենց ֆոբիաները ջրում, ծաղկեցնում են, բայց չեն փորձում դրանցից ազատվել։ Հոգեբանները նկատել են, որ Հայաստանում կանայք ավելի հեշտությամբ են դիմում մասնագետի օգնությանը, իսկ տղամարդիկ ավելի փակ են։

Բայց բոլորից շատ հայերը սիրում են իրենց դարդերը պատմել հարևանին և մասնագիտական օգության արժեքը չեն ընդունում։

«Եթե դուք ձեր տան վաննան կամ ունիտազը դնում եք, ուզում եք, որ լավ սանտեխնիկ լինի, բայց երբ ձեր երեխային, որը տառապում է ֆոբիայով, ուզում եք լավ վիճակի հասցնել, դուք կարող եք գնալ էժանության հետևից կամ ասել՝ տատիկը թող զբաղվի։ Սակայն հոգեկան աշխարհը նուրբ է և պահանջում է բարձրորակ մասնագետի օգնություն»,- նշեց նա՝ հավելելով, որ հայերը վերջին գումարը կարող են ծախսել կոշիկ գնելու վրա, բայց չեն կարևորում հոգեկան աշխարհը և հոգեբանի չեն այցելում։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ